Մարդու առողջությունը և շրջակա միջավայրը

Այսօր գտնվում ենք պատերազմական իրավիճակում ու օր օրի ավելի ենք կարևորում մեզ շրջապատող միջավայրը, մարդկանց: Այսօր քան երբևե կարևոր է մարդկանց առողջությունը, անտառների պահպանումը, մեր միջավայրը: Այո՛, մարմնիս ամեն բջիջով ատում եմ պատերազմը, բայց պատերազմների արդյունքում հնարավոր է լինում հասկանալ, թե որքան արժեքավոր է կյանքը, և ինչպես է կապված մեր իսկ կյանքը շրջակա միջավայրի պահպանման հետ:

Բնակվում եմ Էրեբունի վարչական շրջանում: Իրականում ինձ հմար վիճակը անտանելի է: Ծառերի փոխարեն ավելացել են ավտոմեքենաները, այգիների ու խաղահրապարակների փոխարեն՝ խանութներ ու ռեստորաններ, իսկ մայթերին հայտնվել են բնակելի տարածքներ, որոնք սահմանափակում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը:

Ինձ համար շատ դժվար է հեծանիվով Էրեբունիում հասնել Ա կետից Բ կետ, շատ դժվար է տեսնել մայթերին կուտակված աղբը, շնչել աղտոտված օդ :

Նշված խնդիրներց ազատվելու միակ միջոցը միայն ու միայն յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է: Էրեբունին ցանկանում եմ տեսնել ավելի մաքուր, ավելի կանաչ, ազատ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: