ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը :
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի/վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես կանոնավոր բյուջեից, այնպես էլ արտաբյուջետային աղբյուրներից:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրն արտացոլում է լեզուների, մշակույթների և ժողովուրդների բազմազանությունը: Ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստն առանց հետքի և նպաստել դրանց լայն տարածմանը: Ծրագրի շրջանակներում գոյություն ունի Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Այն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար: Ռեգիստրում իրենց տեղն են գտել հայկական երեք փաստագրական ժառանգության նմուշներ.
Leave a Reply