Սողանքներ

Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ (սահք)՝ սեփական քաշի և լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ընթացքների հետևանքով։

Դասակարգվում են ըստ հզորության (խոշոր, միջին և մանր) և ըստ շարժման արագության (շատ արագ, արագ, չափավոր և դանդաղ)։

Ողջաբերդի անկումը ողբերգականորեն ուսանելի մի դաս է բոլորիս համար:
Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է: Առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների ճեղքում են սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն, վիրավոր ու բզկտված հողի լեզուն չհասկանալով, նրա թուլացած ու սորուն մարմնին շարունակում են նոր վերքեր հասցնել` դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառուցվածքներով` զրկելով հողը հավասարակշռությունից:

Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. Կամ ամլանում է, կամ ոտ առած, ջուր դառած փախչում:
Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ նրան կտցահարում են, հոշոտում, խախտում հավասարակշռությունը:
Նրա խռովքը դառնում է անկասելի:
Ակտիվ սողանքային գոտիներից` Հաղարծին, Գոշ, Գնիշիկ, Օձուն, Նուբարաշեն, Կապան, Դիլիջան…, Ողջաբերդն իր դատապարտվածությամբ ասես դասական օրինակ լինի բնության լեզուն չհասկանալու, կորստյան խտացված ցավի, երբ Հայաստանի հենց սրտում, մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորությամբ, բոլորիս աչքի առաջ, ավերվեց ու քարուքանդ եղավ ոչ թե ճակատի գծի սահմանամերձ կամ էլ չոր ու անպտուղ աղքատիկ գյուղակ, այլ մոտ երկու հազար բնակիչ ունեցած բարեկեցիկ ու գողտրիկ մի բնակավայր: Կարծես թե հարկ չկա որեւէ մեկին բացատրել, այն էլ Հայաստանում, թե ինչ է նշանակում տուն ու տեղ, ծննդավայր ու նախնիների գերեզման:

Արդեն բազմիցս ապացուցված փաստ ու անբեկանելի ճշմարտություն է` երբ գումարներ չեն գտնվում աղետը կանխելու, դանակը ոսկորին հասնելուց հետո, շատ ավելի մեծ գումարներ են հայթայթում բյուջեի ծակ ու ծուկերից` հասցված ահռելի վնասների մի չնչին մասը հատուցելու համար: Երկրի զարգացման սուղ միջոցները, հունը փոխելով, նպատակամղվում են աղետի հետեւանքները վերացնելուն:

Ակտիվ սողանքային գործընթացները Ողջաբերդում սկսել են 70-ական թվականներին, այսինքն այն բանից հետո, երբ Ազատի ջրերն ուղղորդվեցին գյուղ` առատորեն տրամադրվելով տնտեսություններին: Մինչ այդ, գյուղ մտնող ջուրը միայն լեռնային փոքր աղբյուրներից էր գոյանում, եւ մարդու ու բնության փոխհարաբերությունները ներդաշնակ էին: Սակայն սկսվեց ոռոգման ջրերի անխնա օգտագործումը, դրա հետեւանքով ակտիվացավ հողերի սահքը: Իսկ 1990-93 թվականներին սողանքն ընդգրկեց գյուղի ողջ տարածքը:

Այստեղ արված էր այն ամենն, ինչ չէր կարելի անել: Լանջը չէր կարելի կտրատել` խախտելով հավասարակշռությունը, չէր կարելի բետոնապատ դարավանդներով ծանրացնել: Հողն իբր ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով մարդիկ կտրատել են թեք լանջերը, պատրաստել դարավանդներ, տեղադրել բետոնե կամ քարե հենապատեր, իսկ այդպիսի գործողությունները ոչ միայն բզկտում են հողը, այն գերբեռնում, այլեւ խախտում ձնահալոցքային եւ անձրեւային ջրերի բնական հոսքը լանջերով ներքեւ: Բնականորեն վար հոսելու փոխարեն` դրանք ներծծվում են լանջերի խորքը, որից հողերը գերխոնավանում են ու կորցնում դիմադրողականությունը: Հետեւանքը` հողերի սահք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: