Ինովարիում խաղի ընթացքում ստեղծված մի փոքր խումբ որոշեց իր ուսերին վերցնել ահռելի մեծ խնդիր՝ դպրոցահասակների սննդի հարցը, գտնել լուծումներ ու իրագործել: Սկզբնական շրջանում, դեռ թիմը ստեղծում էր գաղափար, որով պիտի առաջնորդվեր, այնուհետև ամբողջական պլանից հետո սկսեցի աշխատել կայքի ստեղծման հիմման վրա: Անկեղծ ասած, ինձ համար էլ շատ կարևոր նախագիծ էր, և երբն էլ մի փոքր վախեցնող:
Սկսեմ նրանից, որ ես երբեք չեմ սկսել ստեղծել կայք զրոյից, և որ ամենակարևորն է ես կառավարեմ այն, ինչ սկսել եմ: Այսեղ ամեն ինչի պատասխանատուն ես էի, թե՛ չստացված քայլերի, թե՛կայքի աշխատանքի:
Չունենալով փորձ web design ոլորտում, դիմեցի իմ ընկերներից Լաուրային, ում հետ մեկ շաբաթում կարողացանք վերջացնել կայքի ամբողջ դիզայնը: Այնուհետև որոշեցի ստեղծել կայքի կաղապարը, որտեղից կերևար մեր անելիքները: Հասնելով տվյալների պահպանմանը, և ընդհանրապես back end ծրագրավորմանը՝ հասկացա, որ ինքնուրույն չեմ կարող վերջացնել ու դիմեցի մայրիկիս քույրիկին: Ամբողջ Back end-ի մասը ստեղծել է Շուշանը, իսկ front end-ը ինքս մայրիկիս հետ:
Մոտ 1-2 ամսում արդեն կայքը պատրաստ էր, սակայան դպրոցի սերվերում տեղադրելու խնդիր կար: Այս շրջանում մոտավորապես կապնվել եմ 8-9 ծրագրավորողի հետ, քննարկել, բացատրել քայլերը, միասին մտածել ինչպես լուծել խնդիրը: Արդեն այս փուլում հասկանում էի, որ մեծ աշխատանք է կատարվել ու ամբողջ ընթացքում սովորել եմ ու կարողացել դառնալ ավելի պատասխանատու:
Այս պահին դեռ շատ անելիքներ կան, դեռ պետք է շատ աշխատենք ու սովորենք, որ Edufood-ը լինի կարևոր նախագիծ Հայաստանում:
Leave a Reply