Այս կիսամյակը ամենածանրաբեռնված էր կարծես ինձ համար: Ունեցել եմ 3 քննություն, դեռ 3-ն էլ ունեմ, աշխատել եմ երկարաժամկետ ու ծավալուն նախագծերի վրա, եղել եմ կամավոր մի շարք կազմակերպություններում:
Մի քանի ամիսների ընթացքում վերցրել էի նորմայից բարձր պատասխանատվություն ինձ վրա ու դեռ հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, օգնել է այն, թե ոչ:
Սեպտեմբերից շարունակել ենք ռոբոտիքսի դասերը, կատարել թիմային աշխատանքներ:
Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին հանձնել եմ Toefl, Sat քննություններ, այնուհետև վիրահատությանս հաջորդ օրը հարցազրույցի էի՝ Ֆրանսիա մեկնելու և այնտեղ կոնֆերանսի մասնակցելու համար, սակայն այստեղ պլաններս ձախողվում են առողջական խնդիրների պատճառով: Այժմ պատրաստվում եմ ավարտական քննություններին: Անկեղծ ասած այս կիսամյակ այնքան էլ չեն հետաքրքրել հանրակրթական առարկաները (կարծում եմ քննությունների պատրաստվելու ընթացքն է խանգարել): Սակայն ուսումնասիրել եմ հայ գրականություն, անգլերենից՝ փորձել եմ անդրադառնալ այն թեմաներին, որոնք անընդմեջ մեզ խանգարում են առանց մեր գիտակցելու:
Այս օրերին կատարել եմ կամավորական աշխատանքներ: Անդամ եմ դարձել APYհկ-ում, մասնակցել եմ EYPմիջոցառումներին, զբաղվածության պատճառով կարճ ժամանակահատվածով եղել եմ անդամ Կարմիր Խաչում:
Չեմ կարող չնշել Edufood-ում կատարած աշխատանքս: Կարծում եմ ամենակարևոր նախագիծը այս ընթացքի համար հենց սա է եղել: Ավելին կարեղ եք կարդալ այստեղ:
Ամեն փուլի ավարտի ժամանակ մտածում եմ, որ վերջ ամեն ինչ վերջացավ ու կարող եմ հանգստանալ, բայց վստահեցնում եմ մի քանի օրից նոր հասկանում եմ, թե որքան շատ բան ունեմ անելու: Այս պահին ստեղծել եմ խումբ, 4-5 հոգուց բաղկացած, որտեղ սկսել ենք ծրագրավորում 0-ից:
Ինչպես հասկացաք այս կիսամյակ չեմ ունեցել ո՛չ քննությունների, ո՛չ պատասխանատու գործերի պակաս: Բայց այս ամենի հետ չեմ կարողացել ճամփորդել: Իրականում ինձ համար մեծ հիասթափություն էր հաշվետվություն գրելու ժամանակ չնշելը ոչ մի վերելք ու չխոսելը քայլարշավներից:
Վստահ եմ հաջորդ ամիսների ընթացքում ունենալու եմ ավելի շատ ազատ ժամանակ՝ ինքնակրթվելու, ճամփորդելու համար:
Leave a Reply