Design a site like this with WordPress.com
Get started

Րաֆֆի, <<Սամվել>>

«Սամվելը» հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը» սկսել է գրել է 1884 թ. և ավարտել է1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում... Continue Reading →

Րաֆֆի

Դևը, երբ սիրում է, հրեշտակ է դառնում: Լինում են այնպիսի րոպեներ, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդն ինքն իրեն հաշիվ տալ չի կարողանում յուր անվերծանելի զգացմունքների մասին: Նա, որ ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացմունքից… Բոլոր անբախտությունները մարդու համար են… ինչ ցավ, որ Աստված ուղարկում է, մենք պետք է տանենք համբերությամբ… Փոթորկալից և խավար... Continue Reading →

Միքայել Նալբանդյան

Հայ գրող, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, գրաքննադատ Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 14 (2)-ին Նոր Նախիջևանում (այժմ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան)՝ արհեստավորի ընթանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Հոգևորականների հալածանքներից և իշխանությունների հետապնդումից խուսափելով՝ 1853թ. մեկնում է Պետերբուրգ, որտեղ էլ հանձնում է համալսարանական քննություններ՝ հայոց լեզվի ուսուցիչ լինելու իրավունք ստանալու: Նալբանդյանը հայոց... Continue Reading →

Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյանը (իսկական ազգանունը՝ Զըմպայան, հունիսի 1 (մայիսի 20), 1851թ., Սկյուտար, Կ. Պոլիս – փետրվարի 2 (հունվարի 21), 1872թ., Կ. Պոլիս) ծննդավայրի ճեմարանն ավարտելուց հետո եղել է գրագիր, տնային ուսուցիչ, աշխատակցել է տարբեր թերթերի, գրել դրամաներ: Նշանավոր են նրա «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867թ.), «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868թ.), «Արտաշես աշխարհակալ»... Continue Reading →

Սոսյաց անտառ

Սոսյաց անտառը աշխարհի ամենահին արհեստական անտառներից է: Անտառում աճել են հիմնականում սոսիներ: Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։ Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիները սոսին ծառն... Continue Reading →

Դանիել Վարուժան

Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո, Դանիել Վարուժան: Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։ Դանիել Վարուժանը ուսանել է Բելգիայի Գենտի համալսարանում 1906-1909 թվականներին, այստեղ է... Continue Reading →

Անդաստան

Անդաստանը աշխարհի չորս կողմերի հանդիսավոր օրհնության կարգն է: Այն սովորաբար կատարվում է եկեղեցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում:Անդաստան բառն իր պարզ նշանակությամբ կապվում է արտ կամ ցանք բառերի հետ և թեպետ այսօրվա պաշտամունքային լեզվում բոլորովին այլ նշանակություն ունի, մեզ հնարավորություն է տալիս գտնելու կապը նախնական իմաստի և այսօրվա արարողության միջև: Հնում... Continue Reading →

Չարենցի խոհական բանաստեղծությունները

Չարենց կարդալը գեղեցիկ է, հաճելի, նրան հասկանալը երբեմն բարդ: Կարծես Չարենցը մտածում էր ամեն ինչի ու բոլորի մասին: Խոսում էր ամենատարբեր թեմաներից: Կարդալով որոշ տրիոլետներ՝ միանգամից կհասկանանք, որ իր գիտակցության մեջ կյանքն ու մահը կապված էին, ընգծված էր կապույտ գույնը, որը խորհրդանշում է և՛ խաղաղությունը, և՛ մահը: «Մահվան տեսիլ» ստեղծագործությունում հայրենիքում ստեղծված իրավիճակը և ժողովրդի... Continue Reading →

Թումանյանի քառյակներ

Հովհաննես Թումանյանը իր քառյակներում ամենից շատ խոսում է մարդու ագահության մասին, կապում է նրան տիեզերքի հետ, երբեմն մտորում է ՝ այստե՞ղ է լավ, թե երկնքում: Մի շարք քառյակներ նվիրված են բնությանը, հայրենիքին: Այնքան է կապված բնության հետ, որ նկարագրում է կնունքը. իսկ կերպարները ամբողջովին բնության երևույթներ: Քառյակներում շատ է քննադատում վատը, վատ գործերը, անարդարությունը: Իմ... Continue Reading →

Անուշ

Ամպի տակից ջուր է գալի,Դոշ է տալի, փըրփըրում.Էն ո՞ւմ յարն է նըստած լալիՀոնգուր-հոնգուր էն սարում։ Ահա հենց այս տողերով էլ հայտնի է Թումանյանի «Անուշ» պոեմը: Դիտելով օպերան, այնուհետև կարդալով ու քննարկելով այն՝ հասկացել եմ, որ իմ սիրելի ստեղծագործությունների շարքին է ավելացել: Հեղինակը ներկայացնում է հասարակության մտածելակերպը, անհատի ուժեղ ու թույլ կողմերը և իհարկե հավերժական սերը:... Continue Reading →

Blog at WordPress.com.

Up ↑