ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ . միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։ ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը (անգլ.՝ United Nations International Children’s Emergency Fund) ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։... Continue Reading →

ՅՈՒՆԵՍԿՕ

ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ... Continue Reading →

Երեխայի իրավունքները

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը  Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:  Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու եւ զարգանալու համար:  Հոդված 6. Երեխայի անվան եւ քաղաքացիության իրավունքը  Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան եւ քաղաքացիության իրավունք:  Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:  Երեխան քաղաքացիություն է... Continue Reading →

Իրավաբանական և ֆիզիկական անձ

1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ: 2. Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ՝ նրա հիմնադիրները այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:... Continue Reading →

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started