1. Օգնեք երեխային զարգացնել ինտելեկտը:
Եթե երեխան տառաճանաչ է, առանձնացրեք նրա համար տարբեր հեքիաթներ ու գրքեր: Եթե փոքրիկը դեռ չգիտի տառերը, դուք ինքներդ նրա համար կարդացեք հետաքրքիր գրքեր ու հեքիաթներ:
2. Երեխան պետք է սովորի հարգել ինքն իրեն:
Սովորեցրեք երեխային հարգել ինքն իրեն: Սա չպետք է շփոթել ինքնասիրահարվածության հետ: Մարդն, ով ինքն իրեն հարգում է, կհարգի նաև շրջապատի մարդկանց և իրեն թույլ չի տա վատ արարքներ: Նա ամեն ինչին կմոտենա պատասխանատվությամբ:
3. Սովորեցրեք երեխային շփվել շրջապատի մարդկանց հետ:
Երեխան սովորում է՝ տեսնելով ծնողների օրինակը: Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան շփվի շրջապատի մարդկանց հետ, դուք ինքներդ դա արեք: Ցույց տվեք երեխայի նկատմամբ ձեր սերը, մի բարդույթավորեք նրան:
4. Թույլ մի տվեք, որ երեխան դառնա էկրանի գերի:
Սոցիոլոգներն ասում են, որ նախադպրոցական տարիքի երեխաները շաբաթական միջինում 50 ժամ են անցկացնում կապույտ էկրանի առջև: Բժիշկների խոսքով՝ սա արգելակում է ուղեղի ձախ կիսագնդի զարգացումը, որը պատասխանատու է խոսքի համար: Հեռուստացույց դիտելու փոխարեն կարելի է նկարել, զբաղվել սպորտով, երաժշտություն լսել:
5. Նրա մեջ դաստիարակեք պատասխանատվություն և ճշտապահություն:
Սա նույնպես պետք է ցույց տալ սեփական օրինակով: Երեխան պետք է հասկանա, որ նախևառաջ ինքն է պատասխանատու իր արարքների համար:
6. Սովորեցրեք երեխային հարգել իր ընտանիքը:
7. Ստեղծեք լավ շրջապատ:
Ձեր շրջապատում պետք է լինեն հաջողակ, խելացի մարդիկ: Նրանց օրինակով երեխան կմեծանա: Նախքան երեխայի համար դպրոց ընտրելը հետաքրքրվեք, տեսեք՝ ինչ մթնոլորտ է տիրում այդ դպրոցում:
8. Եղեք պահանջկոտ:
Ճիշտ է, երեխան գուցե մի քիչ նեղվի, բողոքի, որ այդքան խիստ ու պահանջկոտ եք նրա նկատմամբ, բայց ձեր այս վերաբերմունքի համար նա տարիներ հետո շնորհակալություն կհայտնի: Պահանջկոտ ծնողների երեխաները հետագայում իրենց գործը փորձում են կատարել բոլորից լավ: Սա էլ հաջողության գրավականների մեկն է:
9. Երեխային սովորեցրեք աշխատել:
Երեխան պետք է իմանա աշխատանքի գինը: Սովորեցրեք նրան աշխատել: Խնդրեք երեխային օգնել ձեզ առօրա գործերում:
10. Երեխայի փոխարեն ոչինչ մի՛ արեք: