Design a site like this with WordPress.com
Get started

Արտագնա պարապմունք BeeOneCode-ում

Ապրիլի 7-ին ՏՏ դասընթացի մի խումբ սովորողներով գնացինք Մերգելյան ինստիտուտ՝ BeeOnCode ծրագրավորման կազմակերպություն: Այցելության նպատակն էր ծրագրավորող մասնագետների հետ մասնակցել կրթահամալիրի կայքերի խնդիրների հարթման աշխատանքներին: Սկզբում մեզ ներկայացրին ՏՏ ոլորտի տենդեցները, մասնագիտաան կողմնորոշման համար անհրաժեշտ ինֆորմացիան: Ունեցանք քննարկում, քննարկեցինք, որ ծրագրավորման լեզուներն են այժմ տարածված աշխատաշուկայում, ինչպես սկսել ծրագրավորում և հասնել հաջողության: Այնուհետև մենք շրջեցինք... Continue Reading →

Հաշվետվություն. հունվար

2021 թվականը սկսել ենք նոր նպատակներով և իհարկե դրանք իրագործելով: Այս ամիս համեմատած մյուսների, կատարել ենք ավելի շատ աշխատանք ու ունեցել ենք ավելի մեծ արդյունք: Վերջապես ավարտել ենք անցած ամսվա սկսած մեծ նախագիծը, ընտրել հաղթողների, ստեղծել ենք քայլերը հաշվելու ծրագիր, իսկ հիմա աշխատում ենք «խոսող կատու»-ի վրա:

Բջջային ծրագրավորման հաշվետվություն։ Դեկտեմբեր

Այս ամիսը ամբողջությամբ նվիրեցինք խմբային նախագիծների վրա։ Երեխաները բաժանվեցին 3 խմբերին և սկսեցին ստեղծել իրենց ցանկությամբ ինչ-որ ծրագիր՝ օգտագործելով այս կիսամյակում անցած բոլոր գիտելիքները։ Եվ վերջին դասին իհարկե ավարտեցինք երեք ծրագրերն էլ։ Եվ երեխաները գրեցին իրենց հաշվետվությունները։ Ահա արդյունքները՝

Հաշվետվություն. դեկտեմբեր ՝ Scratch

Դեկտեմբեր ամիսը սկսվեց նոր խաղ ստեղծելով։ Քանի որ, անցած ամիսներին չէինք հասցրել վերջացնել ընկնող բանանները, <<թռչող գետաձին>>խաղերը, ավարտելով դրանք, անցանք նոր խաղի՝ <<Դինոզավր>>-ին։ Այս ամսվա սկզբին որոշել էինք, որ պետք է բոլոր սովորողները ունենան այս 3 խաղերը և կարողանան ինքնուրույն ստեղծել իրենցը ու կարող եմ ասել, որ որոշ չափով ստացվել է ։

Բջջային ծրագրավորման հաշվետվություն։ Նոյեմբեր

Այս ամսվա առաջին երկու դասը արեցինք օնլայն ։ Աշխատեցինք մեր անցած նյութերի վրա։ Վերադառնալով առկա ուսուցմանը սկսեցինք աշխատել <<Մենյու>> նախագծի վրա ։ Աշխատել ենք այս ՝ https://www.youtube.com/watch?v=rAgllUjT6FE&t=313s վիդեոյով ։ Դիզայնը երեխաները արել են ինքնուրույն։ Այս ամսվա երկրորդ աշխատանքը դա մի փոքրիկ խաղ էր որը բաղկացած էր երկու մեծ մասերից ։ Առաջին մասը ՝ https://www.youtube.com/watch?v=D7n9XXbriyo&nbsp;, որտեղ երեխաները գրեցին խաղի... Continue Reading →

Scratch. Հաշվետվություն, հոկտեմբեր

Ահա արդեն երկրորդ ամիսն է, ինչ դասավանդում ենք scratch: Սկզբում ներկայացնեմ ՝ ինչ ենք արել այս ամսվա ընթացքում, այնուհետև անելիքները. Սովորել ենք գծել շրջանագիծ, աստղ, քառակուսի, գունավորել, ծանոթացել ենք կորդինատային համակարգինԾանոթացել ենք if, if else, else բլոկներինՍտեղծել ենք «Թռչող Գետաձի» խաղը անելիքները՝ «Ընկնող բանաններ» խաղ«Դինոզավր» խաղ

Հաշվետվություն. սեպտեմբեր, Scratch

Սեպտեմբերին ես և Լիզա Ծատուրյանը սկսեցինք 5-րդ դասարանցիներին սովորեցնել Scratch ծրագրավորման լեզուն: Ահա ներկայացնում եմ՝ ինչ ենք արել այս օրերի ընթացքում. Դաս 1 - ծանոթացանք Scratch ծրագրի հետ , գրանցվեցինք , ծանոթացանք կերպարների և ետնապատկերների հետ։ Դաս 2 - Սովորեցինք կերպարին քայլեցնել, փոխել զգեստները, շարժումները Դաս 3 - Ամփոփեցինք քայլերը, սովորեցինք ուղղությունները Դաս 4 -... Continue Reading →

Բջջային ծրագրավորում․ աշնանային հեռավար դպրոց

Բջջային ծրագրավորման ուսուցումը շարունակվում է հեռավար կերպով։ Այսուհետ դասերը կանցկացնենք երեքշաբթի 5-6 դասաժամերին (ժամը ՝ 13.00-14․20) և չորեքշաբթի 3-4 դասաժամերին (ժամը ՝ 11․05-12․35) մուտքը հղումով։ Ծրագիր․ Դասերը շարունակելու ենք սովորել ըստ ծրագրի և համատեղ աշխատելու ենք <<Մենյու>> նախագծի վրա։ Զուգահեռ կսովորենք ՝ ցուցակներ կազմելցիկլներանիմացիա

Blog at WordPress.com.

Up ↑