Design a site like this with WordPress.com
Get started

Հաշվետվություն, նոյեմբեր

Այս ամսվա ընթացքում սկսեցինք <<Բանանները և կապիկը>> խաղը։ Մի քանի դաս դա տևեց, քանի որ նոր ֆունկցիաները շատ էին և պետք էր մանրամասն ուսումնասիրել բոլորը։ Հետո սկսեցինք <<Rocket>> խաղը, որը երեխաները շատ հավանեցին և ոգևորված սկսեցին այդ խաղի ստեղծումը։ Վերջին խաղը դեռ ընթացքի մեջ է։

Հաշվետվություն, դեկտեմբեր

Այս ամիս որոշեցինք բաժանվել խմբերի և փորձել ավարտին հասցնել այն ծրագրերը , որոնք կիսատ էին։ Արդեն ունենք 5 տեսակ պատրաստ խաղ, որոնք սովորողները ինքնուրույն կարողանում են ստեղծել և բացատրել ընթացքը։ Պատրասել ենք տարբեր ուսուցողական վիդեոդասեր, որ ավելի հասկանալի լինի բոլորի համար։ Սովորողները ծանոթացել են մի քանի բաժինների՝ ԸնկալումԱրժեքներ

Հաշվետվություն, Սեպտեմբեր

Այս տարի, սեպտեմբերին, ես և Լիզա Ծատուրյանը սկսեցինք Արևմտյան դպրոցի աշակերտներին սովորեցնել Scratch ծրագրավորման լեզուն: Ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։ Ահա ներկայացնում եմ՝ ինչ ենք արել այս օրերի ընթացքում. Դաս 1 – ծանոթացանք Scratch ծրագրի հետ , գրանցվեցինք , ծանոթացանք կերպարների և ետնապատկերների հետ։ Դաս 2 – Սովորեցինք կերպարին քայլեցնել, փոխել զգեստները, շարժումները Դաս 3... Continue Reading →

Հաշվետվություն. մայիս

Մայիսին շարունակել ենք ծանոթանալ եռաչափ տպիչի հետ: Արդեն հասցրել ենք ուսումնասիրել «Բզեզ»-ի կառուցվածքը, ծանոթանալ անվտանգության կանոններին և սովորել ինչպես են ստեղծում մոդելներ այնուհետև ծրագրի շնորհիվ այն սարքում gcode: Ընթացքում մտածել ենք տարբեր մոդելներ՝ ինքնուրույն տպելու համար: Իսկ վերջին դասերին մայր դպրոցում սովորողները ծանոթացել են կարգավորումներին ու տպել մոդելներ:

Հաշվետվություն, ապրիլ

Ամիսը սկսեցինք մեծ նաքագծով: Որոշել էինք ուսումնասիրել համակարգիչը, խաղերի միջոցով սովորղներին ծանոթացրել ենք համակարգչի մի քանի մասերի հետ, այնուհետև ուսումնասիրել ենք Scratch-ը, որով յուրաքանչյուրը ստեղծել է իր անհատական խաղը: Իսկ վերջում սովորողները փորձարկել 3d տպիչները:

Փետրվար. հաշվետվություն

Փետրվարը որոշեցինք սկսել խմբային աշխատանքներով, որտեղ սովորողները և՛ ինքնակրթվում էին, և՛ սովորում, և՛ օգնում խմբի անդամներին՝ նախագիծը ստեղծելու: Բացի սովորողների անհատական աշխատանքներից, հասցրել ենք ստեղծել երեք հավելված. «Խսող կատու» հավելվածի շնորհիվ սովորողները ծանոթացել են նոր բաժինների«Սպիներ». կարողացել են օգտագործել արժեքներ<<Կրկնիր շարժումներս>> ծրագիրը, որը նորույթ է App Inventor ծրագրում։

Բջջային ծրագրավորման հաշվետվություն։ Դեկտեմբեր

Այս ամիսը ամբողջությամբ նվիրեցինք խմբային նախագիծների վրա։ Երեխաները բաժանվեցին 3 խմբերին և սկսեցին ստեղծել իրենց ցանկությամբ ինչ-որ ծրագիր՝ օգտագործելով այս կիսամյակում անցած բոլոր գիտելիքները։ Եվ վերջին դասին իհարկե ավարտեցինք երեք ծրագրերն էլ։ Եվ երեխաները գրեցին իրենց հաշվետվությունները։ Ահա արդյունքները՝

Հաշվետվություն. դեկտեմբեր ՝ Scratch

Դեկտեմբեր ամիսը սկսվեց նոր խաղ ստեղծելով։ Քանի որ, անցած ամիսներին չէինք հասցրել վերջացնել ընկնող բանանները, <<թռչող գետաձին>>խաղերը, ավարտելով դրանք, անցանք նոր խաղի՝ <<Դինոզավր>>-ին։ Այս ամսվա սկզբին որոշել էինք, որ պետք է բոլոր սովորողները ունենան այս 3 խաղերը և կարողանան ինքնուրույն ստեղծել իրենցը ու կարող եմ ասել, որ որոշ չափով ստացվել է ։

Բջջային ծրագրավորման հաշվետվություն։ Նոյեմբեր

Այս ամսվա առաջին երկու դասը արեցինք օնլայն ։ Աշխատեցինք մեր անցած նյութերի վրա։ Վերադառնալով առկա ուսուցմանը սկսեցինք աշխատել <<Մենյու>> նախագծի վրա ։ Աշխատել ենք այս ՝ https://www.youtube.com/watch?v=rAgllUjT6FE&t=313s վիդեոյով ։ Դիզայնը երեխաները արել են ինքնուրույն։ Այս ամսվա երկրորդ աշխատանքը դա մի փոքրիկ խաղ էր որը բաղկացած էր երկու մեծ մասերից ։ Առաջին մասը ՝ https://www.youtube.com/watch?v=D7n9XXbriyo&nbsp;, որտեղ երեխաները գրեցին խաղի... Continue Reading →

Scratch. Հաշվետվություն, հոկտեմբեր

Ահա արդեն երկրորդ ամիսն է, ինչ դասավանդում ենք scratch: Սկզբում ներկայացնեմ ՝ ինչ ենք արել այս ամսվա ընթացքում, այնուհետև անելիքները. Սովորել ենք գծել շրջանագիծ, աստղ, քառակուսի, գունավորել, ծանոթացել ենք կորդինատային համակարգինԾանոթացել ենք if, if else, else բլոկներինՍտեղծել ենք «Թռչող Գետաձի» խաղը անելիքները՝ «Ընկնող բանաններ» խաղ«Դինոզավր» խաղ

Blog at WordPress.com.

Up ↑