Design a site like this with WordPress.com
Get started

Հաշվետվություն, նոյեմբեր

Այս ամսվա ընթացքում սկսեցինք <<Բանանները և կապիկը>> խաղը։ Մի քանի դաս դա տևեց, քանի որ նոր ֆունկցիաները շատ էին և պետք էր մանրամասն ուսումնասիրել բոլորը։ Հետո սկսեցինք <<Rocket>> խաղը, որը երեխաները շատ հավանեցին և ոգևորված սկսեցին այդ խաղի ստեղծումը։ Վերջին խաղը դեռ ընթացքի մեջ է։

Հաշվետվություն, դեկտեմբեր

Այս ամիս որոշեցինք բաժանվել խմբերի և փորձել ավարտին հասցնել այն ծրագրերը , որոնք կիսատ էին։ Արդեն ունենք 5 տեսակ պատրաստ խաղ, որոնք սովորողները ինքնուրույն կարողանում են ստեղծել և բացատրել ընթացքը։ Պատրասել ենք տարբեր ուսուցողական վիդեոդասեր, որ ավելի հասկանալի լինի բոլորի համար։ Սովորողները ծանոթացել են մի քանի բաժինների՝ ԸնկալումԱրժեքներ

Րաֆֆի, <<Սամվել>>

«Սամվելը» հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը» սկսել է գրել է 1884 թ. և ավարտել է1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում... Continue Reading →

Րաֆֆի

Դևը, երբ սիրում է, հրեշտակ է դառնում: Լինում են այնպիսի րոպեներ, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդն ինքն իրեն հաշիվ տալ չի կարողանում յուր անվերծանելի զգացմունքների մասին: Նա, որ ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացմունքից… Բոլոր անբախտությունները մարդու համար են… ինչ ցավ, որ Աստված ուղարկում է, մենք պետք է տանենք համբերությամբ… Փոթորկալից և խավար... Continue Reading →

Միքայել Նալբանդյան

Հայ գրող, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, գրաքննադատ Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 14 (2)-ին Նոր Նախիջևանում (այժմ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան)՝ արհեստավորի ընթանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Հոգևորականների հալածանքներից և իշխանությունների հետապնդումից խուսափելով՝ 1853թ. մեկնում է Պետերբուրգ, որտեղ էլ հանձնում է համալսարանական քննություններ՝ հայոց լեզվի ուսուցիչ լինելու իրավունք ստանալու: Նալբանդյանը հայոց... Continue Reading →

Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյանը (իսկական ազգանունը՝ Զըմպայան, հունիսի 1 (մայիսի 20), 1851թ., Սկյուտար, Կ. Պոլիս – փետրվարի 2 (հունվարի 21), 1872թ., Կ. Պոլիս) ծննդավայրի ճեմարանն ավարտելուց հետո եղել է գրագիր, տնային ուսուցիչ, աշխատակցել է տարբեր թերթերի, գրել դրամաներ: Նշանավոր են նրա «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867թ.), «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868թ.), «Արտաշես աշխարհակալ»... Continue Reading →

Հաշվետվություն, Սեպտեմբեր

Այս տարի, սեպտեմբերին, ես և Լիզա Ծատուրյանը սկսեցինք Արևմտյան դպրոցի աշակերտներին սովորեցնել Scratch ծրագրավորման լեզուն: Ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։ Ահա ներկայացնում եմ՝ ինչ ենք արել այս օրերի ընթացքում. Դաս 1 – ծանոթացանք Scratch ծրագրի հետ , գրանցվեցինք , ծանոթացանք կերպարների և ետնապատկերների հետ։ Դաս 2 – Սովորեցինք կերպարին քայլեցնել, փոխել զգեստները, շարժումները Դաս 3... Continue Reading →

Հաշվետվություն 2020-2021

Այս անգամ հաշվետվությունը կսկսեմ մասնագիտական հաջողություններով: Կներկայացնեմ ձեռքբերումներս և այն ամենը ինչ հասցրել եմ անել այս մեկ տարվա ընթացքում:Հասկացել եմ, որ ինձ գրավում է ոչ միայն front-end ծրագրավորումը, այլ ամբողջ tech աշխարհը: Ամռանը մի փոքր ուսումնասիրել եմ մեքենայական ուսուցում, կարծում եմ կշարունակեմ գիտելիքներս զարգացնել արհեստական բանականության շուրջ ևս: Թումոյում մասնակցել եմ մի քանի աշխատարանների, որոնց... Continue Reading →

Հաշվետվություն. մայիս

Մայիսին շարունակել ենք ծանոթանալ եռաչափ տպիչի հետ: Արդեն հասցրել ենք ուսումնասիրել «Բզեզ»-ի կառուցվածքը, ծանոթանալ անվտանգության կանոններին և սովորել ինչպես են ստեղծում մոդելներ այնուհետև ծրագրի շնորհիվ այն սարքում gcode: Ընթացքում մտածել ենք տարբեր մոդելներ՝ ինքնուրույն տպելու համար: Իսկ վերջին դասերին մայր դպրոցում սովորողները ծանոթացել են կարգավորումներին ու տպել մոդելներ:

Թեստային աշխատանք

1․Ազգային ժողովն ո՞ր իշխանությունն է իրականացնում Օրենսդիր 2․Ազգային ժողովը ո՞ր իշխանության վրա է վերահկողություն իրականցնում Գործադիր 3․Ազգային ժողովը կազմված է առնվազն քանի՞ պատգամավորից 101 4․Ազգային ժողովը ո՞ր ընտրակարգով է ընտրվում Համամասնական 5․Ազգային ժողովը քանի՞ տարի ժամկետով է ընտրվում 5 6․Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն իրականացվում է թե՞ ոչ Չի իրականացվում 7․Ազգային ժողովի... Continue Reading →

Blog at WordPress.com.

Up ↑